Կարապետյանը առաջարկում է Սարգսյանին հեռանալ
ՔաղաքականությունPolitik.am / ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայելում է բնակչության միայն 10%-ի վստահությունը. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ըստ մեր կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին (60%): Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից»,- ասել է Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ բնակչությունը վստահ է, որ վարչապետը կաշխատի ոչ միայն իր ազգականների, կուսակցականների և գործընկերների, այլև հավասարապես բոլորի համար:
Ահարոն Ադիբեկյանը մշտապես իր սոցհարցումներով ներկայացրել է իշխանության տեսակետը: Նա երբեք չի ներկայացրել հասարակական իրական տրամադրությունները: Եվ հիմա նրան պատվիրված սոցհարցումը կարծես մեսիջ է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Կարեն Կարապետյանը Ահարոն Ադիբեկյանի շուրթերով ասում է նախագահ Սերժ Սարգսյանին, որ իր ժամանական այլևս անցել է, և պետք է հանգիստ հանձնի իշխանությունը: