Ամենայն հավանականությամբ՝ Արփինե Հովհաննիսյանին պաշտոնանկ կանեն
Քաղաքականությունarmtimes.com-ը գրում է․
Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես առաջիկայում չի վերանշանակվի: Ըստ նույն շրջանակների, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մի շարք այլ նախարարների հետ միասին ապագա կառավարությունում չի ցանկանում նաեւ նրան տեսնել. հատկապես որ Սերժ Սարգսյանը Կարապետյանին կադրային փոփոխությունների հարցում ազատություն է տվել:
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար է նշանակվելու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Մենք փորձեցինք շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արփինե Հովհաննիսյանից եւ Վարդան Պողոսյանից: Երկուսն էլ, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր:
Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստում: Նույն երեկոյան ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: