Ապօրինի հարստացողների շուրջկալներ կսկսվե՞ն
ՀասարակությունԼրագիր / Կոռուպցիայի դեմ հայտարարաված պայքարին զուգահեռ Հայաստանում այս տարի կաշառքի ստացման գործով քրեական պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների թիվն աճել է: Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ առաջին կիսամյակում կաշառք ստանալու համար 9 մարդ է ենթարկվել քրեական պատասխանատվության, որից 7-ը պաշտոնատար անձինք են եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կաշառք ստանալու համար 5 մարդ էր ենթարկվել քրեական պատասխանատվության, որից 4-ն էին պաշտոնատար անձինք:
Այս տարվա առաջին կիսամյակում աճել են կաշառք ստանալու ու վերցնելու դեպքերի բացահայտումները: Գրանցվել է կաշառք ստանալու 27, տալու՝ 21 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կաշառք ստանալու 13, տալու՝ 6 դեպք էր գրանցվել:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի 336 հանցագործություն է գրանցվել: Դրանցով քրեական պատասխանատվության է ենթարկվել 169 մարդ, այդ թվում 67-ը պաշտոնատար անձինք են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ավելի շատ են եղել՝ 383, սակայն ավելի քիչ մարդ է ենթարկվել քրեական պատասխանտվության՝ 126 մարդ, որից 53-ն են եղել պաշտոնատար անձինք:
շարունակությունը՝ կայքում