Դատախազությունն ընթացք է տվել ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքի մասին դիմումին
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է քաղաքացի Սեւակ Ոսկանյանի` Սեւանի ոստիկանությունում խոշտանգումների վերաբերյալ դիմումը եւ համապատասխան ընթացք տվել:
Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազությունից խոստացան լրացուցիչ տեղեկությունների դեպքում տեղեկացնել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ մեր հարցին ի ապատասխան ասացին, որ հրապարակմանը ծանոթ են, այն կուսումնասիրվի եւ հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նշենք, որ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հր