Սերժ Սարգսյանի ուշագրավ հյուրը Պուտինից հետո
ՔաղաքականությունԼրագիր / Օգոստոսի 23-ի երեկոյան Հայաստան է ժամանում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Սերժ Սարգսյանի հրավերով, ինչպես հայտնում է նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրությունը: Նրա այցը պաշտոնական է, Թուրքմենստանի նախագահը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կստորագրվեն փաստաթղթեր:
Թուրքմենստանի նախագահի այցը տեղի է ունենում հետաքրքիր ժամանակագրական համատեքստում: Օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյանն ինքն էր արտերկրյա այց կատարել՝ Ռուսաստան, Սոչի, որտեղ հանդիպում է Պուտինի հետ: Նույն օրը երեկոյան Հայաստան է ժամանում Թուրքմենստանի նախագահը:
Օգոստոսի 23-ին Պուտինը Սոչիում Սերժ Սարգսյանից բացի հանդիպել է նաեւ Իսրայելի վարչապետին, որը Պուտինի հետ հանդիպման առանցքային հարց է դիտարկել Իրանի խնդիրը, Իրանի աճող դերը Մերձավոր Արեւելքում:
Իսկ արդյոք նաեւ Կովկասում: Այդ հարցը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Իսրայելը հետաքրքրված է նաեւ Կովկասով, սերտ գործակցում է Ադրբեջանի հետ, իսկ մի քանի շաբաթ առաջ էլ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ տարածքային գործակցության նախարարը այցելել էր Հայաստան:
շարունակությունը՝ կայքում