Սերգո Երիցյանի որդու ունեցվածքը
ՀասարակությունArmlur.am / Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 34-ամյա դատավոր Սարգիս Երիցյանն արագ տեմպերով հարստանում է: Տեղեկացնենք, որ նա լուծարվող Լեզվի պետական տեսչության պետ եւ Սերժ Սարգսյանի մտերիմ Սերգո Երիցյանի որդին է: Այսպես, Սարգիս Երիցյանը 2011 թվականից մինչեւ 2016 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ ահա անցած տարվա հունվարի 8-ին նշանակվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2011 թվականին Երիցյանն ունեցել է ընդամենը 1 մլն դրամ եւ 38 հազար 770 դոլար, իսկ որպես եկամուտ հայտարարագրել աշխատավարձ` տարեկան 1 մլն 840 հազար դրամի չափով: 2012 թվականին նրա դրամական միջոցները փոքր-ինչ ավելացել են. 38 հազար 768 դոլարը դարձել է 45 հազար 711 դոլար, իսկ 1 մլն 789 հազար դրամը`2 մլն 136 հազար դրամ: Եւ այսպես, երիտասարդ Երիցյանի դրամական միջոցները տարեց տարի սկսել են աճել: 2012 թվականին ունեցած ավելի քան 45 հազար դոլարը մեկ տարի անց վերածվել է 51 հազար դոլարի: Դրամական միջոցների ավելացում եղել է նաեւ 2013 թվականին: Երիտասարդ դատավորի ունեցվածքն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ նա 2014 թվականին, երբ զբաղեցրել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, բավականին «նվերներ» է ստացել`10 մլն 378 հազար դրամի եւ 8000 եվրոյի չափով:
շարունակությունը՝ կայքում