ԱՄՆ համանախագահը «պայթեցրեց» կարգավորումը՝ հեռանալուց առաջ
ՔաղաքականությունԼրագիր / Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Ամերիկայի ձայնում հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերը.
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները (համանախագահն օգտագործել է «գրավված» բառը-խմբ.) պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
շարունակությունը՝ կայքում