Վրաերթ Վանաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել է նախկին դատախազի որդու ավտոմեքենան
ՀասարակությունՎանաձորում օգոստոսի 23-ին գիշերը վրաերթի է ենարկվել 37-ամյա տղամարդ: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:25-ի սահմանում ВАЗ 2121 մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանն է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Niva-ի մոտ չեն հայտնաբերել վարորդին և այս պահին ճշտում են վարորդի ինքնությունը, նշված ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի տղային՝ Երևան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սևակ Ասատրյանին: