Արամազդ Անդրեասյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման
ԱշխարհՓասադենայի (Կալիֆորնիա) բնակիչ, 35-ամյա Արամազդ Անդրեասյանը դատապարտվել է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝ իր որդուն՝ 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերին սպանելու համար։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Դատարանի վճռով՝ նա կարող է վաղաժամ ազատ արձակվել միայն 25 տարի հետո։
Օգոստոսի 1-ին Անդրեասյանն իրեն մեղավոր էր ճանաչել իր որդու սպանության մեջ։ Երեխայի դին տևական որոնումներից հետո հայտնաբերվել էր Սանտա Բարբարայի Կուչումա լճում։ Անդրեասյանը կնոջ հետ գտնվում է ապահարզանի փուլում, որդուն սպանել է կնոջից՝ Աննա էստեվեսից վրեժխնդիր լինելու համար։