«Խաբարը» Սոչիից գալու փոխարեն եկավ Վաշինգտոնից
Քաղաքականություն1in.am / Մինչ բոլորս բովանդակային տեղեկատվության էինք սպասում Սոչիից, որտեղ երեկ հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, կեսգիշերին «Ամերիկայի ձայնը» «Հրատապ» վերտառությամբ լրատվություն տարածեց. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը:
Սոչիում, դատելով պաշտոնական լրահոսից, ԼՂ հարցը չի եղել քննարկման առանցքային թեմա: Համենայնդեպս, խնդիրը քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի փաթեթի մեջ, և պաշտոնական լրահոսը հիմք չի տալիս պնդելու, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների երեկվա հանդիպումը տեղի է ունեցել հենց Ղարաբաղյան խնդրի համատեքստով: Մյուս կողմից՝ շատ հաճախ պաշտոնական լրատվությունը, մեղմ ասած, չի բացահայտում նման հանդիպումների օրակարգը: Չի բացառվում, որ Պուտինն ու Սարգսյանը հանգամանալից խոսել են հենց այն թեմայով, ինչի մասին կեսգիշերին հայտարարեց ամերիկացի համանախագահը:
Սակայն այս վարկածը կարող է գործել միայն այն պարագայում, եթե ընդունենք, որ համանախագահների միջև հակասություններ չկան, և նրանք գործում են համախոհության սկզբունքով: Հենց այստեղ էլ առաջանում են այլ հարցեր: Օրինակ՝ ինչո՞ւ կարգավորման կետերը հրապարակվեցին ոչ թե բոլոր երեք համանախագահների, այլ միայն Հոգլանդի անունից, կամ, որ ավելի էական է՝ ինչո՞ւ ամերիկացի համանախագահը կարգավորման կետերը հրապարակայնացրեց Պուտին-Սարգսյան հանդիպման ֆոնին: Արդյո՞ք Վաշինգտոնում մտավախություններ ունեն, որ կարգավորման գործընթացում Մոսկվան փորձում է սեպարատ նախաձեռնություն ցուցաբերել, և Վաշինգտոնը երեկ կատարեց կանխարգելիչ քայլ:
շարունակությունը՝ կայքում