Լարված իրավիճակ Արթիկում
ՀասարակությունՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի ուսուցչական կազմում լարված իրավիճակ է: Նրանք մտահոգված են, քանի որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է առաջիկայում կառավարությանը ներկայացնել մի քանի դպրոցների օպտիմալացման հետ կապված որոշման նախագիծ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օպտիմալացվող դպրոցների շարքում է նաեւ Արթիկի թիվ 7 ավագ դպրոցը, որը նախատեսվում է միացնել թիվ 3 դպրոցին: Այս խնդրի հետ կապված ArmLur.am-ը զրուցեց Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի հետ, ով հանգիստ տոնավ ասաց, որ դա ընդամենը որոշման նախագիծ է. «Մենք շարունակում ենք բնականոն հունով աշխատել: Առայժմ այդ մասին որոշում չկա ընդունված»: ArmLur.am-ի հարցին`ինչպե՞ս է դպրոցի ուսուցչական կազմն ընդունում օպտիմալացման վերաբերյալ տեղեկությունը, տնօրենն ասաց. «Մենք օպտիմալացմանը համաձայն չենք, չէ՞ որ մարդիկ աշխատատեղ են կորցնում: Բայց մյուս կողմից փաստ է, որ դպրոց հաճախող երեխաների թիվը տարեցտարի նվազում է»:
շարունակությունը՝ կայքում