Հայերեն


Հայաստանն անցնում է արտաքին կառավարման մեխանիզմի

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Թեեւ զուտ ձեւականորեն Կարեն Կարապետյանը դեռ ինչ-որ պրոցեդուրաներ պիտի անցնի, բայց գործնականում որեւէ մեկը չի կասկածում, որ մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հենց նա է լինելու Հայաստանի վարչապետը։ Իսկ հասարակական կարծիքը, եթե ամփոփելու լինենք մի նախադասությամբ, մոտավորապես սա է. «նա գուցեեւ լավ մենեջեր է, բայց անձերի փոփոխությամբ հարց չի լուծվի, համակարգային փոփոխություններ են պետք»։

Բայց իսկապե՞ս նա լավ մենեջեր է. «Հայռուսգազարդի» տնօրեն աշխատած տարիները չհաշվենք, որովհետեւ հեշտ է լավ մենեջեր լինելը, եթե լիքը փող կա, ընդ որում` բառիս բուն իմաստով օդից եկող փող։ Կարելի է շքեղ վերանորոգել գրասենյակները, ճոխ կորպորատիվներ կազմակերպել, առանցքային պաշտոնյաներին մի քանի հազարական դոլար աշխատավարձ տալ եւ լավ մենեջերի անուն վաստակել։ Նույնը կարելի է ասել նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնի մասին (դեռեւս Ռոբերտ Քոչարյանն է ասել, որ Երեւանի քաղաքապետը «փողի վրա է նստած»)։ Թեեւ, եթե անկեղծ լինենք, Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի «լավ մենեջերությունը» հեչ չզգացվեց։ Մի քանի անճոռնի կրպակ ապամոնտաժեց, մի քանի շենք ներկեց ու թողեց-գնաց։

Հիմա` համակարգային փոփոխությունների մասին։ Կասկած չկա, որ Հայաստանը ներկայիս սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակին հասել է իշխանությունների համակարգված աշխատանքի արդյունքում, ու ամենակարեւոր հարցն այսօր հետեւյալն է` Կարեն Կարապետյանը մասնակցե՞լ է այդ համակարգված աշխատանքին, թե՞ դրա դեմ է գործել։ Այս հարցին պատասխանելու համար վերլուծենք նրա կենսագրության կարեւորագույն հատվածը, երբ նա «Հայռուսգազարդի» տնօրենն էր։ Այդ փուլում Հայաստանը, կարելի է ասել, տնտեսական պատերազմի մեջ էր «Գազպրոմի» դեմ, ու պատերազմի «թեման» էլ ակնհայտ էր. ռուսական կողմն ամեն ինչ անում էր, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ ռուսական գազ սպառի, հնարավորինս մեծ գազային կախվածություն ունենա ու հնարավորինս շատ պարտքեր կուտակի, որի շնորհիվ Ռուսաստանը հետագայում մեզ հետ կվարվի այնպես, ինչպես ուզենա։ Հայաստանի իշխանություններն էլ ժամանակ առ ժամանակ դիմադրելու փորձեր էին անում։ Ի վերջո տնտեսական պատերազմն ավարտվեց «Գազպրոմի» ջախջախիչ հաղթանակով (ինչու ջախջախիչ` որովհետեւ Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից մեկն է), ու արդյունքում` Հայաստանի տնտեսական ինքնուրույնության աստիճանը համարյա զրոյական է (քաղաքական ինքնուրույնության մասին ընդհանրապես չենք խոսում)։ Հիմա հարց է ծագում` այդ տնտեսական առճակատման մեջ Կարեն Կարապետյանը Հայաստանի՞ կողմից էր, թե՞ «Գազպրոմի»։ Որքան էլ պատասխանը տհաճ լինի, բայց պիտի արձանագրենք` նա «Գազպրոմի» կողմից էր (ՀՀ պետական պաշտոնյա չլինելով` նա պարտավոր էլ չէր ՀՀ շահերը պաշտպանել, բայց ամեն դեպքում` տհաճ է)։

Այստեղից էլ բխում է երկրորդ հարցը։ Հայաստանի վարչապետի պաշտոնը նրան տրվել է որպես պարգեւատրո՞ւմ (որ այդքան փայլուն կատարեց Հայաստանը Ռուսաստանից անհուսալի ու անելանելի կախվածության մեջ գցելու խնդիրը), թե՞ այստեղ այլ տարբերակ է գործում` որպես հիմնական պարտատեր, «Գազպրոմը» (Ռուսաստանը) իր ձեռքն է վերցնում սնանկացող պարտապանի «ժամանակավոր կառավարումը»։ Համենայն դեպս սնանկացած ձեռնարկությունների դեպքում հենց այդպես էլ վարվում են` հիմնական պարտատերերն իրենց ներկայացուցչին են ուղարկում հիմնարկը ղեկավարելու համար։ Կոպիտ ասած` եթե Հայաստանը որեւէ երկրի, ասենք, մի քանի միլիարդ դոլար է պարտք, այդ երկիրը պիտի իր ներկայացուցչին ուղարկի, որպեսզի սա թույլ չտա, որ օլիգարխներն այդ փողերը դուրս բերեն երկրից (այլ հավաքի եւ փակի պարտքը)։ Աշխարհի բոլոր գերտերություններն ու միջազգային կառույցներն էլ այդպես են վարվում, ու այստեղ որեւէ արտառոց բան չկա։

Արտառոցն այն է, որ հասարակության ինչ-որ հատված հույսեր է կապում դրսից ուղարկված «մենեջերների» հետ։ Չհասկանալով, որ այդ «լավ մենեջմենթի» հիմնական նպատակն արտաքին պարտքը փակելն է։ Բնականաբար` ոչ այնքան օլիգարխների, որքան ժողովրդի «գոտիները ձգելու» հաշվին։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված