Պայթյուն և լռություն Հայաստանում
ՔաղաքականությունԱռաջին / Նախօրեին, երբ Հայաստանի հանրությունը փորձում էր «կոդազերծել» Սոչիում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, ինչպես ասում են՝ «համացանցը պայթեցրեց» ԱՄՆ-ից ստացված տեղեկությունը, որ տարածել էլ «Ամերիկայի ձայն»-ը: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մասին էր, որը վերաբերում էր Ղարաբաղյան կարգավորման կետերին:
Դրանք տարիներ ի վեր բոլորիս հայտնի Մադրիդյան սկզբունքներն էին, որոնք հետո նաև ըստ էության դրվել էին Կազանյան փաստաթղթի հիմքում: Այսինքն՝ ամերիկացի համանախագահ Հոգլանդը գործնականում չէր ասել «համացանցը պայթեցնելու» ոչ մի նոր բան: Ավելին, նա այդ մասին խոսել էր ընդամենը Վաշինգտոնի արտերկրի լրագրողների ակումբի հետ հանդիպմանը, որը գործնականում նաև նրա հրաժեշտի հանդիպումն է որպես համանախագահ:
Հոգլանդին փոխարինում է Թնդրու Շեֆերը, որը, ի տարբերություն նրա, լինելու է մշտական համանախագահ: Հոգլանդը ժամանակավոր էր և նշանակվեց ԱՄՆ վարչակազմի, այսպես ասած, փոփոխության շրջանում: Թե ով է նոր համանախագահն ու ինչ է պետք սպասել նրա գործունեությունից՝ թերևս պատասխանի համար որոշակի ժամանակ պահանջող հարց է: Տվյալ պարագայում հետաքրքիր է Հոգլանդի հայտարարությունը երկու ասպեկտով՝ նախ հայաստանյան «պայթեցնող» էֆեկտի, ու նաև՝ Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպմանը զուգադիպելու մասով:
շարունակությունը՝ կայքում