«Եթե որևէ մեկն ինձ այսպիսի արկղ նվիրեր, ես անսահման երջանիկ կլինեի»,- հավանաբար մտածեցիք դուք: Բայց եթե իմանայիք՝ ինչ է սա, այդքան շատ չէիք ուրախանա: Սա… անհավանական գեղեցիկ և իրատեսական փայտե քանդակ է:
EnterTrain-ը ներկայացնում է նյույորքցի քանդակագործ Ռենդալ Ռոզենթալին, ով արվեստի գործեր է ստեղծում փայտից:

«Լավ վարպետ լինելու համար դուք պետք է հազարավոր ժամեր ծախսեք: Իսկ պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է ամբողջ ազատ ժամանակը սիրելի գործին նվիրել»,- նշում է Ռոզենթալը:
Քանդակագործի աշխատանքներն այնքան իդեալական են, որ դրանք հնարավոր չէ տարբերել իրական իրերից:
Քանդակագործն իր աշխատանքները պատրաստում է փայտի ամբողջական կտորից: Դա պահանջում է մեծ կենտրոնացում և ճշգրտություն: Մի փոքր սխալը կարող է նրա ամբողջ աշխատանքն արժենալ: Ստիպված կլինի ամեն ինչ սկզբից սկսել…