Սկզբում զույգերի սեքսը հրաշալի է լինում, տարիներ անց այն հաճախ դառնում է սովորական, ոմանց դեպքում ընդհանրապես վերանում է:
Որոշ մարդկանց դեպքում այդպիսի հարաբերությունները կարող են շաբաթներ, նույնիսկ ամիսներ տևել: Ըստ հոգեբանների՝ այս հարցում պետք չէ անհանգստանալ: Սա բացատրող պատճառ կա, որի մասին կպատմի EnterTrain-ը:

Գլխավոր պատճառը, որ զույգերը դադարում են սեքսով զբաղվել, վախն է:
Վախը կարող է ցանկացած ձևով դրսևորվել: Դա կարող է լինել վախ, որ մարդն այլևս գրավիչ չէ իր երկրորդ կեսի համար: Ոմանք մտահոգվում են, որ չեն կարողանա նախկինի պես բավարարել զուգընկերոջը:

Այս դեպքում գլխավորը չմտածելն է, որ խնդիրը միայն զուգընկերոջ մեջ է: Եթե դուք սեքսով չեք զբաղվում, նշանակում է՝ երկուսիդ հետ ինչ-որ բան այն չէ:
Պետք է պարզապես ձեր վախի աչքերի մեջ նայեք և արմատախիլ անեք այն: Եթե ձեզ գրավիչ չեք զգում, գայթակղիչ հագուստ գնեք կամ ուրիշ բան մտածեք: Ձեր զուգընկերը դա անպայման կնկատի: Երբ հացը հասնի մտերմությանը, ձեր վախը կմոռանաք:

Լավ սեքսի գլխավոր պահը սեփական վախն ընդունելը, դրան տիրապետելը և դրանից ազատվելն է: Եթե խնդիրներ կան, շփվեք, պարզաբանեք, նրբություն և սեր փոխանակեք: Երբ խնդիրը չի լուծվում, պետք է հոգեբանի դիմել: