Արամ Աբրահամյան․ «Դեռևս 1994 թվին բազմաթիվ հայհոյանքներ էի ստանում»
Քաղաքականություն«Առավոտ»-ի խմբագիրը թերթի առաջնորդողում գրում է․
«Մոտավորապես 1994 թվականից, երբ հեղափոխություն էին անում ԱԺՄ-ն եւ Աշոտ Մանուչարյանը, ես այս կամ այն «թնդության» հայհոյանքներ, հոխորտանքներ եւ սպառնալիքներ եմ ստանում հեղափոխականներից: 23 տարի նույն, մեղմ ասած, կշտամբանքները լսելով եւ կարդալով, բնականաբար, ձեռք եմ բերել որոշակի իմունիտետ: Իսկ ամենակարեւորն այն է, որ երբ «հեղափոխական իրավիճակն» անցնում է, այն նույն մարդիկ, որոնք ակնարկում էին, թե իշխանության գալու դեպքում ինձ կկախեն Լեւոնի, Ռոբերտի կամ Սերժի կողքի սյան վրա («ոչինչ, քիչ մնաց, հեսա ժողովուրդը…»), այդ նույն մարդիկ դառնում են շատ ավելի բարի եւ հանդուրժող` հրաժարվելով կախաղաններ ու գիլյոտիններ կառուցելու իրենց մտադրություններից: Ինձ բարիկադների հակառակ կողմում տեսնող բոցավառ հեղափոխականը ձեռք է բերում ադեկվատության ակնհայտ նշաններ եւ դառնում է, ինչպես ասում են, «մի հրաշք անձնավորություն»: Իհարկե, ես չեմ կարող համեմատել ԱԺՄ-ն կամ ՀԱԿ-ը ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած խմբի հետ: (Թերեւս` որոշ չափով այդ խումբը նման է 90-ականների դաշնակցությանը, որի կազմում կար «Դրո» կառույցը): Սահմանադրության շրջանակներում գործող քաղաքական ուժի եւ զինված խմբավորման միջեւ տարբերությունը ես տեսնում եմ: Տարբերություն չկա, իմ կարծիքով, նրանց բոլորի` հայհոյող եւ սպառնալիքներ արտաբերող կողմնակիցների միջեւ: Միեւնույն ժամանակ համացանցի եւ Ֆեյսբուքի դարում նկատվում է հետեւյալ օրինաչափությունը` որքան Հայաստանից հեռու, այնքան բարձր է «աբիժնիկության» մակարդակը եւ, հետեւաբար, թունդ են հայհոյանքները: Այդ ձեւով իրենց սիրտը հովացնողներին նյութ տալու համար եւս մեկ անգամ ասեմ, որ դեմ եմ հեղափոխություններին ընդհանրապես եւ ժամանակակից Հայաստանում` հատկապես: Ինձ թվում է, որ ցանկացած հեղափոխությունից հետո անհրաժեշտ է որոշակի կայունացման ժամանակաշրջան` այնպես չէ, որ հեղափոխական զանգվածները ամիսներով թափառելու են փողոցներով եւ անելու են իրենց ուզածը: Բոլորը` ժամանակավոր, թե մշտական իշխանությունը վաղ թե ուշ կարգի է հրավիրելու «Ավրորայի» նավաստիներին» կամ «հերոս տղերքին», անհրաժեշտ կլինի դարձյալ ոստիկանություն, վերահսկողություն, ռեպրեսիվ ապարատ եւ այլն: Դեռ հարց է` արդյո՞ք այդ «նավաստիները» կամ «ռոմանտիկները» կենթարկվեն այդ կարգուկանոնին, թե կասեն` «քանի որ ժողովուրդը հաղթել է, մեզ բան ասող չպիտի լինի»: Բայց, ենթադրենք, ենթարկվեցին․․․»:
շարունակությունը՝ կայքում