Տեսանյութ․ Ադրբեջանցիները «հարձակվել» են թուրք երիտասարդի վրա, ով համարձակվել էր ուրախանալ հայկական ռաբիզ երգի տակ
ԱշխարհԹուրք խոհարար Նուսրեթ Հեկչեն, ով համացանցում հայտնի է դարձել միսը համեմելու իր անսովոր տարբերակով, Instagram-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որով առաջ էր բերել ադրբեջանցիների զայրույթը: Տեսանյութում խոհարարը պարում էր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հիթ դարձած «Մի գնա» երգի տակ, որը մեծ մասսայկանություն է վայելում նաև Թուրքիայում: Տեսանյութը մեկնաբանել էր մոտ 34.000 համացանցային օգտատեր, որոնց մեծ մասը զայրացած ադրբեջանցիներ են եղել և պահանջել են, որ Նուսրեթը հեռացնի տեսանյութը: Ավելի ուշ, տվյալ տեսանյութն այլևս հնարավոր չէր գտնել նրա էջում:
Նշենք, որ տեսանյութն արվել է Բոդրումի ռեստորաններից մեկում: Այնտեղ հանգստացող ադրբեջանցիները լքել են ռեստորանը` ի նշան բողոքի: