Աղետի ռեժիմ ԱՄՆ-ում․ մոլեգնում է ծովային փոթորիկը
ԱշխարհԱՄՆ Թեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը 30 շրջանի համար տարերային աղետի ռեժիմ է հայտարարել «Հարվի» ցիկլոնի մոտենալու պատճառով։ Այս մասին ասվում է նահանգապետի կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ Ազգային օդերևութաբանական ծառայության և փոթորիկներին հետևող ազգային կենտրոնի համաձայն՝ առաջիկա օրերին ցիկլոնը կուժգնանա։ Դրա հետ կապված՝ սպասում են ջրհեղեղ, փոթորիկ և ուժեղ քամիներ։
«Աղետի ռեժիմի մասին հայտարարելը Թեխասին թույլ կտա արագորեն օգտագոծել ռեսուրները՝ արտակարգ իրավիճակին արձագանքելու և փոթորկի վտանգավոր պայմաններին սպասելու համար», - ասել է Էբոթը։