Օդեսայում տապալվել է համասեռամոլների շքերթը
ԱշխարհՕդեսայում կայանալիք «Հավասարության շքերթը» տապալվել է, քանի որ ակցիայի հակառակորդներն արգելափակել են երթի մասնակցների ճանապարհը: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»: Հաղորդվում է, որ ակցիան տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, Պրիմորյան պուրակում: Շքերթի մասնակիցները նստացույց են հայտարարել ի նշան բողոքի, որ ոստիկանությունը չի կարողանում ապահովել իրենց շարասյան անվտանգ երթը: