Պայթյուն Կիեւում․ կան վիրավորներ
ԱշխարհԿիևում կառավարական թաղամասում անհայտ առարկա է պայթել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գրուշևսկու փողոցում՝ ոչ շատ հեռու այն վայրից, որտեղ ժամանակին ընթացել է Մայդանը:
Նշվում է, որ պատահարի հետևանքով վիրավորվել են կին և տղամարդ: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ-քննչական խումբն ու փորձագետներ:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում նշում են Անկախության օրը: