Թաթար մոդել Իրինա Շեյքն այցելել է հայրենիք՝ ազգականներին տեսակցելու (լուսանկարներ)
LifeՀամաշխարհային ճանաչում ունեցող մոդելներին, պարզվում է, կարելի է հանդիպել ոչ միայն կինոփառատոների կարմիր գորգերին ու Vogue և GQ ամսագրերի շապիկներին ու ֆոտոսեսիաների ժամանակ: Փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային աստղերը երբեմն հայտնվում են նաև, օրինակ, Ուրալի շրջանի փոքրիկ քաղաքում:
31-ամյա մոդել Իրինա Շեյքը՝ դերասան Բրեդլի Կուպերի կինն ու Կրիստիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին, Սիբայ անունով այս փոքրիկ քաղաքն է շտապել՝ ծննդաբերությունից հետո առաջին անգամ իր ազգականներին տեսակցելու: Սակայն մուգ մեծ ակնոցներն ու համեստ հանդերձանքը նրան չեն օգնել աննկատ մնալ․ երկրպագուները, միևնույն է, նկատել են նրան։
Բաշկիրիայի այս քաղաքում, որտեղ բնակվում են Իրինայի ազգականները, գեղեցկուհին մանկության ու դեռահասության տարիներին հաճախ է անցկացրել իր ամառային արձակուրդները:
Քաղաքի կենտրոնում գտնվող բանկերից մեկի աշխատակցուհին, նկատելով աստղին, շտապել է լուսանկարվել նրա հետ, իսկ լուսանկարը կիսել է սոցցանցի իր էջում:
Սակայն մոդելի էջում կարելի է նկատել միայն մի քանի լուսանկար, որոնք արվել են Մոսկվայում, որտեղ նա անցկացրել է իր հանգստի առաջին օրերը և զվարճացել ընկերուհիների հետ՝ քաղաքի պատմական կենտրոնում զբոսնելով և ռուսական բաղնիք այցելելով: