Նոր մանրամասներ Երևանում ինքնասպանության փորձ կատարած կանանց դեպքից
ՀասարակությունArmtimes.com-ի տեղեկություններով, երեկ ինքնասպանության փորձ կատարած եւ վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Երեւան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն եւ 36-ամյա Զարուհի Ս.-ն մայր եւ դուստր են:
Ըստ տեղեկությունների, վերջիններս որոշակի առողջական խնդիրներ ունեն:
Հիշեցնենք, որ օգոստ․ 23-ին, ժամը 19։30-ի սահմանում, իրենց բնակարանում, ինքնասպանություն գործելու նպատակով 2 կանայք շեղբով վնասել էին իրենց։ Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ։