EnterTrain-ը ներկայացնում է մանկաբարձուհիների մասին 10 հետաքրքիր փաստեր, որոնց մասին դժվար թե կռահած լինեք:
1. Նրանք իսկապես հավատում են, որ բոլոր երեխաները գեղեցիկ են

Հավատացեք, նրանք իրենց կյանքում շատ բան են տեսել, այդ պատճառով էլ վստահ կարող են ասել, որ տգեղ երեխաներ չկան:
2. Աշնանը նրանց աշխատանքը չափազանց շատ է

Կարծես մենք գերազանց ենք տոնում Ամանորը:
3. Նրանք աշխատում են առանց ընդմիջման

Նրանք ոչ միայն ճաշելու ժամանակ չունեն, այլև մեկ բաժակ ջուր խմելու:
4. Նրանք հաճախ լալիս են

Նրանք լալիս են հուզմունքից, վշտից, ուրախությունից: Մանկաբարձուհի լինելը ծանր աշխատանք է:
5. Ծննդկանի ձեռքը բռնելը նրանց միակ աշխատանքը չէ

Մանկաբարձուհիենրը բժշկական կրթություն են ստանում: Նրանք կարևոր գործառույթներ են կատարում՝ կաթիլային են միացնում, վերահսկում են անզգայացման գործընթացը, ինսուլին են ներարկում և այլն:
6. Նրանք ապրում են հանուն այս հայացքի

Այսպիսի հայացք դու ոչ մի տեղ չես տեսնի: Նրանք հանուն այս հայացքի են ամեն օր աշխատանքի գալիս:
7. Նրանք հասկանում են, որ մեծ պատասխանատվություն են կրում

Ուրիշ ոչ մի վարժանք համեմատելի չէ նրա հետ, երբ դու ձեռքերիդ վրա նոր կյանք ես գրկած պահում:
8. Նրանք գիտեն, որ որոշ հայրեր իրենց ոչ ադեկվատ են պահում

Բժիշկներին ձանձրացնում են իրենց հարցերով, մանկաբարձների հետ ուզում են սելֆի անել… Երբեմն մանկաբարձուհիներն ուզում են խոստովանել, որ միայնակ մայրերը ավելի լավ կդաստիարակեն իրենց երեխաներին:
9. Նրանք հանգստացնում են մայրերին, որոնք թերաճ երեխաներ են ունեցել:

Թեպետ շատ հաճախ թերաճ երեխաներին կարելի է ոտքի կանգնեցնել, բայց նրանց ծնողները, այնուամենայնիվ, սկզբում շատ են հուզվում և անհանգստանում:
10. Չնայած դժվարությւններին՝ նրանք ամեն անգամ վերադառնում են իրենց աշխատանքին

Երբեմն նրանք ցանկություն են ունենում թողնելու այդ դժվար աշխատանքը, սակայն կարոտում են մայրերի երջանիկ հայացքները և վերադառնում են: