Նոր մանրամասներ Նոր Հաճնի սպանության դեպքից
Հասարակություն«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ նախօրեին Նոր Հաճնում սպանություն է տեղի ունեցել. 61-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվել է մարմնական վնասվածքներով, ավելի ուշ, երբ տեղափոխվել է հիվանդանոց, գիտակցության չգալով մահացել:
Մեր տեղեկություններով՝ տղամարդուն ծեծի է ենթարկել իր իսկ զարմիկը, որի հետո նրան խեղդելով փորձել է սպանել:
Ենթադրյալ սպանություն կատարած 31-ամյա տղամարդը, ով ՌԴ քաղաքացի է, ձերբակալված է: