Շամիրամի սպանդի մեջ կասկածվող Թելման Քալաշյանին այսօր մեղադրանք կառաջադրեն
ՀասարակությունԱրմավիրի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում;
Այս մաsին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ Թելման Քալաշյանի մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Մեր տեղեկություններով, սպանդի համար հետախուզվող Թելման Քալաշյանին այսօր մեղադրանք կառաջադրեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6- կետորով, 235 հոդվածի առաջին մասով (ապօրինի զեքն ձեռք բերել, կամ փոխադրելը) եւ 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)Լ
Ինչից հետո նախաքննական մարմինը 72 ժամվա ընթացքում նրա կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնի դատարան:
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանի նկատմամբ հետախոզում էր հայտարարվել օգոստոսի 4-ին:
Դաժան սպանությունը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին. Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թելման Քալաշյանը ինքնաձիգով զինված մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարեւանությամբ գտնվող սգո սրահ եւ անկանոն կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով երեք հոգի տեղում մահացել են, մեկը՝ հիվանդանոցում: Վեց մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ: