Ռոնալդու.Վերադարձից հետո ավելի ուժեղ կլինեմ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Նա Instagram-ի իր էջում հաղորդագրություն է թողել երկրպագուների համար:
«Ողջույն բոլորին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ասել, որ վերադարձից հետո ավելի ուժեղ եմ լինելու: Շնորհակալություն ձեզ: Կեցցե՛ Պորտուգալիան»,- գրել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը:
31-ամյա Ռոնալդուն խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին: