ԱՄՆ նոր առաջարկը ղարաբաղյան խնդրում
ՔաղաքականությունԼրագիր / Միացյալ Նահանգները նշանակեց Մինսկի խմբի նոր համանախագահ, որը մոտ քառորդ դարի դիվանագիտական փորձառություն ունեցող Էնդրյու Շեֆերն է: Նրա նախորդը՝ Ռիչարդ Հոգլանդը, որը համանախագահի պաշտոնը զբաղեցրեց փաստորեն մի քանի ամիս, հայտարարել էր, որ Շեֆերն ամբողջությամբ տեղեկացված է խնդրից եւ կարող է լիարժեք մտնել աշխատանքի մեջ: Հոգլանդը մատնացույց էր արել նաեւ մեկ այլ ուշագրավ դետալ, խոսելով Շեֆերի դիվանագիտական փորձառության մասին: Նա ասել էր, որ Շեֆերն ունի հակամարտությունների կարգավորման գործընթացների փորձ, մասնավորապես ներգրավված է եղել Կիպրոսի խնդրում:
Կիպրոսի խնդիրը արդեն չորրորդ տասնամյակը շարունակվող թուրք-հունական հակամարտությունն է: Թուրքիան զբաղեցրել է Կիպրոսի մի հատվածը, եւ հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որը ճանաչում է միայն Անկարան: Բայց կիպրական հակամարտությունն ընդհանուր առմամբ ապառազմականացված հակամարտություն է, կողմերը մինչեւ ատամները չեն զինվում, միմյանց դեմ խրամատներում կանգնած չեն, առավել եւս չեն լինում լոկալ սադրանքներ ու հրադադարի խախտումներ:
Կիպրական խնդիրը տեւական եւ թեկուզ համեմատության մեջ հուսալիորեն սառեցված հակամարտության մի օրինակ է, եւ խիստ խորհրդանշական է, որ Արցախի խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է նշանակվում կիպրական խնդրի փորձառություն ունեցող դիվանագետը:
շարունակությունը՝ կայքում