Կրասնոդարի ողբերգության զոհերի մեջ 2 հայ կա․ տեսանյութ
Աշխարհ«Ըստ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ այսօր Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը ծովն է ընկել. առնվազն 14 մարդ է զոհվել, 20-ին հաջողվել է փրկել, ևս 3-ի ճակատագիրն անհայտ է: