Հայկոն դարձավ 44 տարեկան
LifeՀայկոն օգոստոսի 25-ին, նշել է ծննդյան տարեդարձը: Երգիչը դառնում է 44 տարեկան: ՀՀ վաստակավոր արտիստն իր երաժշտական կարիերան սկսել է վաղ տարիքից: Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, հեղինակ է մի շարք ստեղծագործությունների: Հեղինակ է նաև հայկական մի շարք ֆիլմերի սաունդթրեքերի: Արժանացել է տարբեր մրցանակների: Հանդես եկել հեռուստատեսային նախագծերում:
Այս շրջանում Հայկոն զբաղված է իր մենահամերգի աշխատանքներով:
Սպետեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կոմպոզիտորն իր հանդիսատեսին կներկայանա հին ու նոր երգերով:
Համերգի ընթացքում կհնչեն նաև կինոյի համար Հայկոյի հեղինակած ստեղծագործությունները: