Մայլի Սայրուսը՝ լրիվ մերկ նոր ֆոտոշարքում
LifeԹվում էր՝ 24-ամյա Մայլի Սայրուսը վերջնականապես հրաժարվել էր էպատաժային կերպարներից՝ մեղմ ասած՝ ոչ բարձր գնահատական տալով իր նախկին կերպարներից շատերին, սակայն Դեյվիդ Հապաշելի նոր՝ Lost + Found գրքի շապիկը այլ բան է հուշում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մայլին դարձյալ ներկայացել է լրիվ մերկ՝ երազային թիթեռնիկի կերպարանքով։ Լուսանկարից կարելի է ենթադրել, որ Սայրուսը վառ դիմահարդարումով և ծիածանագույն թևերով նկարվել է բանտախցիկի համար։
Ի դեպ, վաղը՝ օգոստոսի 27-ին, MTV Video Music Awards 2017-ի մրցանակաբաշխությունն է, որին ներկայացված է նաև Սայրուսի Malibu երգի տեսահոլովակը։