Հայտնաբերվել է 18-րդ զոհի դիակը
ԱշխարհՀայտնաբերվել է Կուբանում ավտոբուսի ծովն ընկնելու հետեւանքով 18-րդ զոհի մարմինը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԱԻՆ-ի տարածաշրջանային կենտրոնում։
Հիշեցնենք, որ բանվորներին տեղափոխող ավտոբուսն օգոստոսի 25-ին ծովն է ընկել՝ հերթապահությունից վերադառնալուց հետո։ Զոհվել է 18 մարդ, այդ թվում երկու հայեր։
«Ջրից դուրս է բերվել 18-րդ զոհի մարմինը, որը մինչ այդ անհետ կորած էր համարվում»,-ասել է գորածկալության զրուցակիցը։
Շաբաթ Կրասնոդարի երկրամասում սուգ է հայտարարվել։ Յուրաքանչյուր զոհի ընտանիքի մեկ միլիոն ռուբլի կվճարեն։