Պատանի լողորդները մասնակցում են աշխարհի առաջնությանը
ՍպորտԻնդիանապոլիսում շարունակվող լողի աշխարհի պատանիների առաջնությունում երեկ պայքարին մասնակցեցին Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը: Արթուրը 50 մետր ազատ ոճում ցույց տվեց 0.23.67 արդյունք եւ 83 մասնակիցների մեջ զբաղեցրեց 35-րդ տեղը, իսկ Վարսենիկը 50 մետր բատերֆլայում 0.30.83 ցուցանիշով հանգրվանեց 60-րդ հորիզոնականում: Այս մրցաձեւին մասնակցում էր 72 լողորդ: