Քայլեր, որոնք կօգնեն երկար պահպանել արևայրուքը
LifeՀաշվի առնելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ցանկությունը՝ որքան հնարավոր է երկար պահպանել արևայրուքը, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նախ՝ արևի «լոգանք» ընդունել 2 շաբաթից ոչ պակաս: Եթե արևի տակ ավելի քիչ եք մնում, ապա ճառագայթները չեն հասնում մաշկի խորը շերտերին: Վերին շերտը շուտ թեփոտում և դուրս է գալիս, անհետանում է նաև արևայրուքը:
Հարկավոր է օգտագործել սուրճի, երիցուկի և խորդենու հումքով պատրաստված կրեմներ: Դրանք պահպանում են մաշկի պիգմենտը, նաև խոնավեցնում են մաշկը և այն չի թեփոտում:
Ամեն առավոտ սկզբում սառը, ապա՝ տաք ջրով ցնցուղի տակ կանգնեք ՝ այսպիսով ակտիվացնելով մաշկի բջիջները: Իսկ տաք ջրով լի վաննայում պառկել պետք չէ:
Մաշկի ամբողջական երանգը պահպանելու համար ջրի մեջ ծովի աղ և բուսական յուղեր լցրեք, այնպես արեք, որ ջերմաստիճանը 36-37 °С –ից բարձր չլինի և պառկեք վաննայում: Իսկ լողավազանում մի՛ լողացեք, քանի որ լողավազանի ջուրը քլոր է պարունակում, ինչը մաշկը սպիտակեցնող հատկություն ունի: