Հայերեն


Պետության և իշխանության նույնականացումն ու տարանջատումը

Քաղաքականություն

Մինչև 20-րդ դար մարդկային քաղաքակրթությունը գիտեր պետություն հասկացության մեկ բովանդակություն, որը կարելի է ներկայացնել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի խոսքերով. «Ֆրանսիան ես եմ»: Մինչ պետության ներկայիս պատկերացումները, պետությունը նույնականացված էր մեկ անձով: Մեկ անձի ձեռքերում էր գործադիր, օրենսդիր, դատական իշխանության բոլոր գործառույթների իրականացումը: Կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանն էր օրենքները սահմանում իր հրամաններով, ուկազներով, հրովարտակներով, ինքն էր նշանակում կամ ազատում նախարարներին, կառավարիչներին, դատավորներին, հարկահավաքներին, ինքն էր բացում կամ թույլատրում բացել և փակել դպրոցներ, համալսարաններ, ինքն էր որոշում մարդկանց ազատազրկել, բանտարկել, թե ներում շնորհել, կամ աքսորել, կամ մահապտժի ենթարկել: Նման պետությունում հասարակության, բնակիչների կողմից ցանկացած ոտնձգություն կայսրի, թագավորի, սուլթանի նկատմամբ դաժանորեն ճնշվում էր, որովհետև համարվում էր ոտնձգություն պետության դեմ: Թագավորի, կայսրի, ցարի կամ սուլթանի պալատում հեղաշրջման արդյունքում կամ ժառանգության իրավունքով էր նոր թագավորի, կայսրի, ցարի կամ սուլթանի խնդիրը լուծվում՝ նեղ շրջանակում, պալատում: Այպիսին էր թույլատրելին ու այսպես կոչված լեգիտիմը:
Իսկ որտե՞ղ էին պետության բնակիչները, ո՞րն էր նրանց դերը: Նրանք իրենց թագավորի, կայսրի, ցարի, սուլթանի սեփականությունն էին հանդիսանում, իրենց թագավորի, կայսրի, ցարի, սուլթանի հպատակներն ու ճորտեր էին հանդիսանում ի ծնե, քանի որ ծնվել էին այն պետության տարածքում, որը նույն այդ սուլթանի, ցարի, կայսրի, թագավորի սեփականությունն էր:
Եթե մի պետությունը մեկ այլ պետությանը պատերազմ էր հայտարարում, ապա նման որոշումը կայացնում էր կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանը: Եվ կայսրը, թագավորը, ցարն ու սուլթանն էր ըստ իր հայեցողության որոշում ում հետ խորհրդակցել՝ կնոջ, ընկերոջ, վեզիրի ու նախարարի հետ, կամ չխորհրդակցել: Ժողովուրդը, պետության բնակիչները ոչ մի առնչություն չունեին նման որոշման հետ, առավել ևս նրանց կարծիքը որևէ դեր չուներ:
Հասկանալի է, որ նման պետությունը նույնականացված էր միակենտրոն իշխանություն ունեցող անձի հետ: Ովքե՞ր էին հպատակները, որ որևէ նշանակություն, դեր ունենային պետություն հասկացության մեջ: Նրանք որպես ստրուկներ, հպատակներ ընդամենը բանող ուժ էին, նյութական, որոշ դեպքերում նաև մտավոր արժեքներ ստեղծողներ՝ հանուն կայսերական, թագավորական, ցարական, սուլթանական պետության: Նրանք ունեին միայն աշխատելու պարտավորություն՝ թագավորական, սուլթանական, ցարական, կայսերական գանձարանը լցնելու հարկ ու բահրա, տուրք վճարելու համար, պարտավոր էին զինվոր մատակարարել թագավորի, կայսրի, սուլթանի, ցարի բանակին: Եթե այս ամենը չանեին, չէին կարող ապրել, չէին ունենա իրենց գոյատևման համար իրենց հատկացված, թույլատրված սահմաններում ապրուստի միջոցներ: Իհարկե, որոշ, շատ հատ ու կենտ մարդիկ կային, որոնք չէին ենթարկվում, փախչում էին այդ պարտականությունների կատարումից, և գոյատևելու համար գողանում էին, խլում այլ մարդկանցից ապրուստի միջոցներ, զենքեր՝ իրենց պաշտպանության համար, կամ իրենց «հանցագործությունները» կատարելու համար: Հասկանալի է, որ գողացվածը հանդիսանում էր կայսրի, ցարի, թագավորի, սուլթանի սեփականությունը, անկախ այն անմիջական տնօրինողից:
Այսպիսին է եղել մինչև 20-րդ դար մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում պետության բովանդակությունը: Իհարկե, որոշ սահմանափակ ժամանակահատվածներում գոյություն են ունեցել վերստին մարդկանց սահմանափակ ընդգրկմամբ որոշ բացառություններ՝ հին հունական պոլիսներն օրինակ, որտեղ Աթենքի բնակիչներն ունեցել են քաղաքացու կարգավիճակ: Բայց աթենքյան ժողովրդավարությունը գոյատևել է միմիայն ստրուկների աշխատանքի և կյանքի հաշվին: Նմանապես հին Հանրապետական Հռոմում՝ մինչև դիկտատուրայի հաստատումը:
Առաջին արմատական, մինչև հիմա շարունակվող երկարաժամկետ «շեղումը» պետության կայսերական, ցարական, սուլթանական, թագավորական բնույթից իրականացվեց ԱՄՆ-ում: Առաջին լուրջ պատմական «ծռությունը» իրականացվեց աշխարհի ամենախոշոր և ամենահզոր Բրիտանական կայսրության դեմ ընդվզման արդյունքում: Սա «ծռություն» էր հանուն նոր բնույթի պետության, որում պետության բնակիչներն այլևս հպատակներ չէին, այլ քաղաքացիներ, որոնք սեփական նախաձեռնությամբ հիմքից ստեղծեցին նոր բովանդակությամբ պետություն: Ընդունեցին սահմանադրություն՝ սահմանեցին գործադիր, օրենսդիր և դատական իրարից անկախ և միմյանց հակակշռող իշխանության ճյուղեր:
Սահմանեցին մինչև հիմա գործող սկզբունքներ ու կանոններ, որոնք կարող են գործել միմիայն պետության քաղաքացիների ցանկությամբ, նրանց որոշմամբ և մասնակցությամբ. ժողովրդով, ժողովրդից և հանուն ժողովրդի:
Պետությունը դադարեց նույնականացվել որևէ անձի կամ խմբի հետ: Անհեթեթ էր նման պետությունում Լյուդովիկոս 14-ի «պետությունը ես եմ» հայտնի թեզը: Դատարանն այլևս որոշում է կայացնում ժողովրդի անունից, ոչ թե կայսրի, թագավորի, ցարի կամ սուլթանի: Մյուս կայսերական, ցարական, սուլթանական, թագավորական պետությունների մի մասում, հատկապես եվրոպական մայրցամաքում, նույնպես տեղի ունեցան արմատական փոփոխություններ՝ պետության հպատակներն այլևս հանդես են գալիս որպես քաղաքացիներ: Սա էլ մեկ պետության նոր բնույթի ձևավորման այլ ճանապարհն է, որն ընթացել է կայսերական, սուլթանական, թագավորական, ցարական պետությունում իշխանության դեմ ընդվզումների, ապստամբությունների, խռովությունների, ի վերջո բացարձակ միապետության աստիճանական ապակենտրոնացման ուղով: Այլևս պետությունը չի նույնականացվում թագավորի անձի և նրա իշխանության հետ:
Հպատակներն այլևս համոզվել են, որ առանց կայսրի, ցարի, թագավորի և սուլթանի էլ կարող են ոչ միայն ունենալ պետություն, այլև կառավարել անկայսր, անթագավոր, անցար, անսուլթան պետությունը:
Պետության բնույթի նման փոփոխությունները կատարվել են Արևմտյան Եվրոպայում, շարունակվում են Արևելյան Եվրոպայում, այլ մայրցամաքներում: Որոշ կայսերական, թագավորական, սուլթանական պետություններ դեռևս պահպանվել են՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Հորդանանը և այլն: Որոշ հանրապետական անվանումով պետություններում էլ փոխվեցին միայն անվանումները, բայց պետությունը շարունակում է կրել կայսերական, թագավորական, ցարական սուլթանական բնույթ՝ ղեկավարները ձևականորեն ընտրվում են, սակայն բնույթով շարունակում են լինել որոշ դեպքերում շատ ավելի սուլթանական, կայսերական, թագավորական, քան նախկին պատմական նմանատիպ պետություններում. օրինակ Հյուսիսային Կորեան, Կուբան, Սահարան, Բելոռուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Նոր բնույթի՝ հանրապետական, ժողովրդավարական պետությունում իշխանության իրականացումը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից այլևս անթույլատրելի է համարվում: Ավելին, իշխանության յուրացումը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից համարվում է պետության դեմ հանցագործություն: Այսինքն արմատականորեն է փոխվել պետության և իշխանության հարաբերությունը: Պետությունը հանդես է գալիս որպես տվյալ տարածքում քաղաքացիների միավորում, որն ընտրում և ձևավորում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ: Պետության քաղաքացիներն իրենց կողմից ընտրված իշխանություններին հանձնարարում են լուծել հասարակության և նրա անդամների համար ընդհանուր նշանակություն ունեցող անվտանգության, պաշտպանության, սոցիալական, տնտեսական խնդիրներ, իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված արտաքին և ներքին քաղաքականություն: Բացի քաղաքացիների հանձնարարություններից, այլ ինքնիրավչություն չեն կարող թույլ տալ իշխանությունները: Նման բնույթի պետությունում իշխանությունը կարող է լինել ընդունելի կամ անընդունելի պետության քաղաքացիների համար, ըստ որի նրանք կարող են փոխվել ընտրությունների միջոցով: Այլևս պալատի շրջանակներում չեն կարող լուծվել պետական հարցերը: Պետության արդյունավետությունը, նրա գոյությունը պայմանավորված է այլևս ոչ թե կայսրի, թագավորի, ցարի կամ սուլթանի անձնական հատկանիշներով, այլ իշխանության մարմինների գործունեության արդյունավետությամբ, նրանց նկատմամբ քաղաքացիների վստահությամբ: Նախկինում, եթե հպատակները չվստահեին, անընդունելի համարեին իրենց թագավորին, կայսրին, ցարին կամ սուլթանին և նրանց որոշումները, ապա որևէ նշանակություն կամ ազդեցություն չէին կարող ունենալ հպատակների կարծիքները: Եթե թագավորը, կայսրը, սուլթանը, կամ ցարը շատ դաժան վերաբերվեր իր հպատակներին, ապա միակ տարբերակը մնում էր ապստամբությունը, ընդվզումը, խռովությունը, որ միշտ դաժանորեն ճշնվում էր, իսկ ընդվզողներին մահապատժի էին ենթարկում, հրապարակային կախարան էին բարձրացնում, որպես դաս մյուս հպատակներին: Որևէ տարբերակ փոխելու թագավորին, ցարին, կայսրին կամ սուլթանին չկար ի սկզբանե:
Նոր բնույթի պետության արդյունավետության գրավականը հանդիսանում է հենց իշխանության փոփոխելիությունը:
Նոր, ժողովրդավարական պետությունում ընդվզումը իշխանության դեմ կարող է լինել, միմիայն եթե իշխանությունը հնարավոր չէ փոխել ընտրությամբ, եթե իշխանությունը պահվում է բռնությամբ: Այսինքն, երբ պետության բնույթը դադարել է լինել ժողովրդավարական և իր բնույթով կայսերական է, թագավորական է, ցարական է կամ սուլթանական է:
Այսպիսով, մարդկային քաղաքակրթությունը ստեղծել է երկու բնույթի պետություն. «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան և ժողովրդավարական: Միակենտրոն, անձնակենտրոն իշխանությամբ պետության տեսակն այլևս պատմական գիտության ուսումնասիրման առարկա է, իսկ նոր ժողովրդավարական պետությունը քաղաքագիտության ուսումնասիրության առարկա:
Հիմա, մենք ՀՀ-ում որ սկզբունքի պետությունն ենք տեսնում:
Եթե ժողովրդավարական, ապա իշխանության անփոփոխելիությունը հերքում է ժողովրդավարական լինելու փաստը: Ավելին, գործ ունենք իրականում անձնակենտրոն իշխանության հետ:
Եթե ընդվզում ենք անձնակենտրոն իշխանության դեմ, դա ընդվզում է պետությա՞ն, թե՞ իշխանության դեմ: Եթե ընդվզում ենք ժողովրդավարական պետությունում իշխանությունը բռնությամբ, ուժով պահող իշխանության դեմ, ընդվզում է պետությա՞ն, թե՞ իշխանության դեմ:
Կողմնորոշվեք՝ հանուն ցարական, կայսերական, թագավորական, սուլթանական պետության, թե հանուն ժողովրդավարական պետության: Գուցե Աթենքյան ժողովրդավարությա՞ն կողմնակից եք, նման դեպքում ասեք ովքեր են ստրուկները, որոնց հաշվին պահպանում եք այդպիսի սահմանափակ անձանց ժողովրդավարությունը:

Արթուր Սաքունց
26 օգոստոսի, 2017թ., Վանաձոր

C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց «Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված