Ինքը ոստիկանապետ, Գասպարյանը ՊՆ նախարար, Վիգեն Սարգսյանը նախագահ, Սերժ Սարգսյանն էլ վարչապետ
ՔաղաքականությունNewsbook.am / Օրերս «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ուշագրավ հարցում է կազմել, որում տեղ գտած հարցադրումների հասցեատերը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետը գրեթե միշտ շրջում է երկու ավտոմեքենայով, որոնցից մեկը փաստացի նրա թիկնազորն է, ուստի՝ հոդվածագիրը, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, խնդրում է պարզաբանել ստորև նշված հարցերը և այդ մասին տրամադրել տեղեկատվություն:
1. Ի՞նչ վտանգ է սպառնում Ձեզ, որ, ի տարբերություն բազմաթիվ նախարարների և Սյունիքի բազմաթիվ նախկին մարզպետների, անհրաժեշտություն է առաջացել շրջել թիկնազորով:
2. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ Ձեզ տրամադրվել է հատուկ պետական պահպանություն, եթե այո, ապա ի՞նչ ժամկետով և ո՞ր հանգամանքների հետ կապված:
Խնդրում ենք տրամադրել նաեւ համապատասխան իրավական ակտի պատճենը:
3. Եթե Ձեզ չի տրամադրվել հատուկ պետական պահպանություն, ապա խնդրում ենք պարզաբանել՝ ի՞նչ գումարներից են վճարվում Ձեր թիկնազորի ծախսերը, ներառյալ ավտոմեքենայի, վառելիքի և անձնակազմի աշխատավարձի ծախսերը:
4. Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք թիկնազորը շարունակում է Ձեզ ուղեկցել նաև այն ժամանակ, երբ այցելում եք Երևան, թե՞ թիկնազորն անհրաժեշտ է միայն Սյունիքի մարզում:
շարունակությունը՝ կայքում