Իրավիճակը հասել է կրիտիկական կետին. իշխանության ահազանգը
ՔաղաքականությունԼրագիր / ՀՀԿ պատգամավորները ահազանգել են ժողովրդագրական խնդիրները, առաջարկվել է ստեղծել ինչ որ մարմին, որը պետք է զբաղվի վիճակը բարելավելու հարցերով: Սամվել Ֆարմանյանը նույնիսկ առաջարկել է այդ խնդիրը դարձնել կառավարության աշխատանքի գնահատման չափանիշ:
ՀՀԿ-ի այս առաջարկները տարբեր կերպ են մեկնաբանվում: Կա տեսակետ, որ սա ներիշխանական հակասությունների արտահայտություն է, երբ կառավարության առջեւ դրվում է այնպիսի խնդիր, երբ տապալումն անխուսափելի է: Կա կարծիք, որ այս առաջարկներն արվում են Սերժ Սարգսյանի հայտարարության համատեքստում, ով Հայաստանի ապագայի իր տեսլականում բնակչությունը սահմանել էր 4 միլիոն:
Մյուս կողմից, կա մի կարեւոր հանգամանք, որը վերը թվարկվածի հետ ամբողջացնում է պատկերը եւ գուցե առաջնայինն է:
Բանն այն է, որ արտագաղթն ու ժողովրդագրական ներկայիս իրավիճակը սկսել է հարվածել արդեն քրեա-օլիգարխիայի դիրքերին: Անցյալ տարիներին իշխանությունը փաստացի խրախուսում էր արտագաղթն ու արտագնա աշխատանքի զանգվածային մեկնումները թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Իշխանության, տնտեսա-քաղաքական համակարգի բնույթն ինքնին «արտագաղթածին» է, քանի որ այն բացառում է ազատ տնտեսական մեկնարկային պայմաններն ու մրցակցությունը, տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումը:
շարունակությունը՝ կայքում