Պետական հեղաշրջո՞ւմ. Կիևն ու Թբիլիսին Սաակաշվիլիի դեմ նոր քրեական գործ են «պատրաստում»
ԱշխարհՎրաստանի իշխանություններն Ուկրաինայի աջակցությամբ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ պետական հեղաշրջման փորձի մեղադրանք են պատրաստում: Նման հայտարարությամբ հանդես է եկելՎրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին
Սաակաշվիլին այս մասին գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Վրաստանի իշխնություններն ու Ուրաինայի «պեկուլայնտենրը» իր դեմ նոր մեղադրանք են պատրաստում: Խոսքը Վրաստանում պետական հեղաշրջման նախապատրաստման մասին է։
«Նրանք խոստացել են Պորոշենկոյին, որ կառաջադրեն մեղադրանքը մինչ սեպտեմբերի 10-ը»,- գրել է Սաակշավիլին, որին վերջերս զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ հայրենի Վրաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցած ու հետախուզում հայտարարած։
Նոր մեղադրանքի առաջադրման հավանականությունը Սաակաշվիլին բացատրել է իրեն արտահանձնելու նպատակով ձերբակալության իրավական հիմնավորման անհրաժեշտությամբ: «Ոչ ոք կասկած չունի իր դեմ գործերի կեղծված լինելու մեջ», - ասել է նա։