ԱՄՆ-ն վերջին ճշտումներն է անում Հայաստանի հարցում՝ վճիռը կայացնելուց առաջ
ՔաղաքականությունԼրագիր ․ «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ», ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հայաստանի հետ շարունակում են խոսել չափազանց պարզ եւ հստակ: ԱՄՆ-ն Հայաստանին բազմաթիվ գործիքներ է տվել՝ ֆինանսական, ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական եւ այլն:
Անկախությունից ի վեր ֆինանսական միայն օգնությունը կազմել է 2 միլիարդ դոլարից ավելի: ԱՄՆ ռազմական հնարավորություններ ստեղծեց հայկական կողմի համար 2014-2015 թթ. լարվածության շրջանում, երբ Ռուսաստանը սկսեց ինտենսիվ զինել Ադրբեջանին ու մղել հարձակումների, իսկ ապրիլյան պատերազմից հետո տրամադրեց նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն տվեցին խորքային հետախուզության միջոցով կանխել ադրբեջանական ագրեսիաները:
շարունակությունը՝ կայքում