Սենսացիա․ 1937 թվականին նկարված կտավում iPhone է հայտնաբերվել
ԱշխարհՀամացանցում քննարկվում է իտալացի աբստրակցիոնիստ Ուբերտո Ռոմանոյի կողմից 1937 թվականին ստեղծված «Միստր Պինչոնը և Սփրինգֆիլդ բնակավայրը» կտավը, որում ավանդական հագուստով հնդկացին նայում է ձեռքում բռնած առարկային, որը նման է iPhone-ի։
Առաջինը նկարին ուշադրություն է դարձրել Motherboard-ի խմբագիր Բրայան Անդերսոնը: Լրագրողը դրա մասին տեղեկացել է պատմաբան Դենիել Քրոունի՝ Ուիլյամ Պինչոնին նվիրված հոդվածից, որը կտավի գլխավոր հերոսն է։
Ինչպես ավելի ուշ հայտնել է անձամբ Քրոունը, կտավի վրա պատկերվածը, իհարկե, սմարթֆոն չէ, այլ, ամենայն հավանականությամբ, հայելի, որը կարող էր Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների շրջանում խորհրդանշել տիրոջ կարգավիճակը։