Ինչ է ասել Պուտինը Գյումրիի ռազմակայանի մասին
ՔաղաքականությունԼրագիր / Պուտին-Սարգսյան Սոչիի հանդիպման օրակարգն այդպես էլ չկոնկրետացավ, համենայն դեպս հրապարակված տեղեկատվության մասով: Հանդիպումն ավելի շատ դիտարկման արժանացավ «շրջակա միջավայրի» տեսանկյունից, զուգահեռ տեղի ունեցած մի քանի քայլերի, ընդհանուր աշխարհքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Այդ առումով կար մեկ այլ հետաքրքիր ֆոն. Պուտինն ու Սարգսյանը հանդիպում էին Ռուսաստանում Բանակ 2017 ռազմա-տեխնիկական վեհաժողով-ցուցահանդեսին զուգահեռ, որ մեկնարկել եւ ընթանում էր այդ օրերին: Իհարկե ոչ Սոչիում: Այդ ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսում ցուցադրվում էր ՌԴ նորագույն ռազմական տեխնիկան, սպառազինությունը: Դրա շարքում նշվում էր C 500 ՀՕՊ համակարգերի մասին, որոնք C 400 համակարգերի արդիական մշակումն են, ըստ ռազմական փորձագետների: Հետաքրքիր է, որ ռուսական մամուլն այդ համակարգերի հավանական գնորդների, համենայն դեպս հաճախորդների շարքում դիտարկում էր նաեւ Ադրբեջանը:
շարունակությունը՝ կայքում