Կրեմլը անցնում է տոտալ գրոհի. Մոսկվա են կանչվել կրոնական առաջնորդները
ՔաղաքականությունԱռաջին / Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Այս տեղեկատվությունը հաստատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Նրանք քննարկելու են Ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր»,- ասել է Մայրի տեղեկատվական համակարգի տնօրեն:
Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Հոգևոր առաջնորդներն այս ձևաչափով նախկինում էլ են հանդիպել, սակայն հանդիպումները որևէ էական ազդեցություն չեն ունեցել ոչ կարգավորման գործընթացի և ոչ էլ հակամարտության գոտում լարվածության թուլացման վրա:
Այս ամենն, իհարկե, ունի իր բացատրությունները: Մոսկվան այդ հանդիպումները կազմակերպել է իր օրակարգով, որը միշտ չէ, որ տարածաշրջանային խաղաղության հաստատման նպատակ է հետապնդել:
Մյուս կողմից՝ հոգևոր առաջնորդները թե Հայաստանում և թե Ադրբեջանում բավարար հեղինակություն չունեն իշխանությունների քաղաքականության կամ հանրային կարծիքի վրա ազդելու համար: Այս ֆոնին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումները նույնիսկ անիմաստ են, մանավանդ, որ ԼՂ հակամարտությունը չունի կրոնական բնույթ, իսկ հոգևոր առաջնորդները գործընթացում չեն կարողանում ապահովել նույնիսկ հումանիտար առաքելություն, այսինքն՝ նպաստել խաղաղության հաստատմանը:
շարունակությունը՝ կայքում