Երբ նախագահը հրամայում է սպանել
ԱշխարհՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոստիկանության աշխատակիցներինը թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի արշավի շրջանակում սպանել այն «հիմարներին», որոնք ձերբակալության ժամանակ դիմադրում են: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
«Ձեր ծառայողական պարտքը պահանջում է, որպեսզի հաղթահարեք այն մարդու դիմադրությունը, որին ձերբակալում եք: Եթե նա դիմադրում և բռնություն է կիրառում, դուք իրավունք ունեք սպանել հիմարներին, դա իմ հրամանն է», – հայտարարել է Դուտերտեն:
Նախագահը, միաժամանակ, ընդգծել է, որ բոլոր տեսակի սպանությունները, այդ թվում՝ հաշվեհարդարները, արգելված են: