Ազատամարտիկները կակտիվանան
ՔաղաքականությունԱռաջին / «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր ուժերի միավորումը այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Համենայնդեպս, քաղաքական և հասարակական դաշտում այսօր հնարավոր չէ գտնել մեկ ուժ, որը հաստատի, թե «Ժառանգության» ներկայացուցիչների հետ քննարկել է համախմբվելու և թավշա հեղափոխություն իրականացնելու հարցը։
Ընդ որում՝ եթե «Ժառանգության» խոսնակը հայտարարում է, որ ՕՐՕ դաշինքի իրենց գործընկերները՝ «Համախմբում» կուսակցությունը, Սեյրան Օհանյանը, իրենց աջակցում են, այս ուժերի կողմից ևս հստակ հայտարարություններ չկան։
ՕՐՕ դաշինքից առաջադրված «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները ևս Հովհաննիսյանի նախաձեռնությանը աջակցելու որոշում չունեն։ Դաշինքի անդամները խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեցին, որ անիմաստ է մասնակցել անգամ Երևանի ավագանու ընտրություններին, և իրենց հաջորդող վարչության ու խորհրդի նիստերը նվիրում էին հիմնականում բանակի, պաշտպանության խնդիրներին։
շարունակությունը՝ կայքում