Ստեփանակերտի կապիտուլյացիան Մոսկվայի ձեռամբ, և սեպը Երևանի միջև
ՔաղաքականությունԱռաջին / Այսօր Արցախի և Աբխազիայի հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովենը:
Արտաքուստ կարող է նույնիսկ բնական թվալ երկու հանրապետությունների համագործակցությունը, մանավանդ, երբ Արցախն ու Աբխազիան, ըստ էության, ձգտում են միջազգային ճանաչման և արտաքին քաղաքականության մեջ, գոնե ֆորմալ առումով, հետապնդում են նույն նպատակները: Սակայն այս ամենը մակերեսային ընդհանրություն է և երկու հակամարտությունների նմանությունը միայն արտաքին էֆեկտ ունի` հատկապես 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից և Մոսկվայի կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո:
Չնայած ռուսական ճնշումներին և ԼՂ խնդրի առկայությանը` 2008-ին Հայաստանի իշխանություններն ողջամիտ գտնվեցին և հրաժարվեցին ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Միջազգային հանրության համար Աբխազիան և Հարավային Օսեթիան նույնանում են ռուսական օկուպացիայի հետ, որովհետև ռուս-վրացական հայտնի պատերազմից հետո այս հանրապետությունները ոչ թե ինքնորոշվեցին կամ իրական անկախություն ձեռք բերեցին, այլ կլանվեցին Ռուսաստանի կողմից:
շարունակությունը՝ կայքում