Մարմնավաճառությամբ զբաղվելու համար աղջիկ-ոստիկան է ձերբակալվել
ԱշխարհՄոսկվայի կենտրոնում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակից: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բոլշչայա Օրդինկա փողոցի վրա: Ձերբակալվածը 1985 թվականին ծնված կին է:
Նշվում է, որ կնոջ մոտ հայտնաբերվել են «մեծ քանակությամբ հակաբեղմնավորիչներ, ինտիմ նշանակության միջոցներ և ՌԴ ՆԳՆ-ի աշխատակցի վկայական»:
«Կինը հայտնել է, որ ինքը ոստիկանության աշխատակից է», - պատմել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ ստուգման ընթացքում այդ տեղեկությունը հաստատվել է: