Վարդան Օսկանյանի որդու քրեական գործը կարճվել է
ՀասարակությունՓաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր քննիչը կարճել է իր պաշտպանյալի՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, 2017 թ. փետրվարի 17-ին, ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Նրանք կասկածվում էին քաղաքացու առևանգելու մեջ՝ պարտքը վերադարձնելու պահանջով։