«Նաիրիտ»-ի նախկին տնօրենը փակագծեր է բացել
ՏնտեսությունԱյդ նյութերը պետք է վառվեին համապատասխան վառարաններում և չպահպանվեին, շատ հնարավոր է, որ անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանումն է եղել հրդեհի պատճառը: «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն այսպիսի հայտարարություն է արել «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով գործարանում բռնկված հրդեհին:
«Այդ նյութն ստացվել է 7 տարի առաջ, երբ գործարանն աշխատում էր: Արտադրության ժամանակ մենք ինքներս այդ նյութն այրում ենք: Դրա համար կան համապատասխան վառարաններ: Նյութը մեզ մոտ ստացվում էր քլորոպրենի արտադրության ժամանակ որպես թափոն»,-ընդգծել է նա: