Հայերեն


Նոր վարչապետի 2 սցենարները

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Հասարակությունն ակտիվորեն քննարկում է` արժե՞ դրական ակնկալիքներ ունենալ նոր վարչապետից, թե ոչ։ Բացահայտորեն գերակշռում են նրանք, ովքեր վստահ են` չարժե, բայց ամեն դեպքում` լավատեսներ նույնպես կան։ Բայց «քննարկումները» մի տեսակ իռացիոնալ հարթությունում են ու մոտավորապես հիշեցնում են այն պատկերը, երբ մի քանի հոգի փորձում են ձմերուկի արտաքին տեսքից կամ «կտտոցի» արձագանքից կռահել` հասա՞ծ է, թե ոչ։
Մինչդեռ քննարկումներն այլ հարցից պետք էր սկսել. գոնե տեսականորեն հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը լավ վարչապետ նշանակի։ Չէ՞ որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը «լավ վարչապետ» ասելով շատ կոնկրետ բան է հասկանում` նոր վարչապետը պիտի պայքարի կոռուպցիայի դեմ, տնտեսությունը դուրս բերի ստվերից, մենաշնորհները վերացնի, օլիգարխների «գյամերը քաշի», պաշտոնյաների ու նրանց հարազատների կողմից «փայ մտնելը» վերացնի, սոցիալական խնդիրներ լուծի եւ այլն։ Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե իր առջեւ այդպիսի խնդիր չի դրել. եթե նման խնդիր դներ` կստացվեր, որ նա ինչ-որ մեկին վարչապետ է նշանակել ու հանձնարարել, որ նա պայքարի իր ու իր մերձավորների դեմ։ Հետեւաբար` Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի առջեւ կարող էր միայն մի խնդիր դնել. այն է` «հին սաստավի» օլիգարխների հախից գալ (ցուցակն ինքը կտա), թարմ ուժերով ու նոր «դրայվով» քամել փոքր ու միջին բիզնեսը (որովհետեւ բյուջեում փող չկա) եւ այնպես անել, որ Հայաստանը դառնա մեկ օլիգարխի տնտեսություն (երեք անգամից փորձեք կռահել, թե ով պիտի լինի այդ եզակի օլիգարխը` Սերժ Սարգսյանի պատկերացմամբ)։

Այնպես որ` Կարեն Կարապետյանի անձնական ու մասնագիտական որակներն առանձնապես կապ չունեն։ Որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը նրա առջեւ վատ խնդիր է դրել, ինչքան բարձր լինեն Կարեն Կարապետյանի մասնագիտական որակները` այնքան վատ (այնքան ավելի հաջող կկատարի առաջադրանքը, որից պետությունն ու հասարակությունը միայն կտուժեն)։ Իսկ այլ տարբերակ պարզապես չկա, որովհետեւ Սերժ Սարգսյանը նրա առջեւ հաստատ «երկիրը խելքի բերելու» խնդիր չէր դնի (խելքի բերող լիներ` հաստատ կաներ նաեւ առանց դրսից բերված կադրերի)։

Լավ, իսկ գուցե Կարեն Կարապետյանին ամենեւին էլ Սերժ Սարգսյա՞նը չի նշանակել։ Ասենք` Մոսկվայից առաջարկել են, ինքն էլ, սովորության համաձայն, գլխով է արել ու յոթ-ութ անգամ շնորհակալություն հայտնել։ Սա էլ է շատ հավանական տարբերակ։ Տրամաբանությունն էլ ըստ երեւույթին հետեւյալն է` «էս Հայաստանի իշխանություններն արդեն զզվեցրեցին, իրենք միլիարդները թալանում ու ներդրումներ են անում արտասահմանում, բայց զենքի համար 200 միլիոն էլ չունեն, ու արդյունքում` հակառուսական տրամադրություններն են ուժեղանում։ Եթե ինքներդ չեք բաշարում` այ հիմա մարդ ենք նշանակում, որ գա փողերը հավաքի, մենք էլ էդ փողի դիմաց զենք-բան տանք, յոլա գնացեք ու Ռուսաստանին մի հայհոյեք»։ Բայց եթե հենց այս տարբերակն է գործում` Սերժ Սարգսյանը պիտի որ «տակից» ակտիվորեն դիմադրի, որովհետեւ ստացվում է, որ Կարեն Կարապետյանին ուղարկել են իր դեմ պայքարելու եւ իրեն վերահսկելու համար։ Իսկ եթե այդպես է` դա երկար ժամանակ թաքուն պահել չի հաջողվի, եւ արդեն շատ մոտ ապագայում ներքին սաբոտաժն իրեն զգացնել կտա։ Ընդ որում` անպայման «հայրենասիրական երանգավորմամբ» (իբր «չհասկացանք, էս ո՞վ դառավ, որ դրսից գա, մեր փողերը հավաքի-տանի Ռուսաստան)։

Ուշադրություն դարձրեք` երկու տարբերակների դեպքում էլ նոր վարչապետի գործունեությունն ի սկզբանե ձախողման է դատապարտված։ Կամ նրան նշանակել է Սերժ Սարգսյանը` ժողովրդի գոտիներն ավելի պինդ ձգելու եւ մեկ օլիգարխի տնտեսություն կերտելու համար (եւ այդ դեպքում ժողովուրդը շատ արագ բացասական փոփոխությունները կզգա իր մաշկի վրա), կամ նրան նշանակել են դրսից` այս իշխանությունների դեմ պայքարելու համար (եւ այդ դեպքում ներքին սաբոտաժն ու սեւ փիառը նոր վարչապետին կստիպեն մի քանի ամիս անց եւս մի անգամ խռովել ու հեռանալ)։

Այնպես որ` երկրի համար դրական արդյունք հնարավոր չէ նույնիսկ տեսականորեն։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված