Ոստիկանությունը դիպուկահարի կրակոցի միջոցով վնասազերծել է Էրեբունիում աղջկան պատանդ պահած անձին
Հասարակություն
Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը դիպուկահար է կիրառել Էրեբունիի բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելու համար. վերջինս «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է։
16.10
Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ երիտասարդ աղջկա պատանդ է վերցրել՝ սպանության սպառնալիքով:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մնալ դեպքի վայրում:
Կայքը հայտնում է, որ նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, շտապօգնության ծառայողներ։