Մասնագետները գտել են մազերի վաղաժամ սպիտակումից խուսափելու միջոցը
LifeՃերմակած մազերն անհանգստացնում են բոլորին և վաղ թե ուշ ի հայտ են գալիս յուրաքանչյուրի մոտ: Զարմանալի չէ, որ մարդիկ անում են ամեն բան դրանք քողարկելու համար, սակայն մասնագետները գտել են մի միջոց, որը կօգնի բարելավել մազարմատների վիճակն ու խուսափել մազերի վաղաժամ ճերմակումից:
Գիտնականների խոսքով՝ ճերմակած վարսերից խուսափելու համար հարկավոր է եղեսպակ (шалфей) օգտագործել: Այս համեմունքն ամրապնդում է լնդերը, կանխում է բորբոքումները, մեղմում կոկորդի ցավը և ազատում առողջական մի շարք խնդիրներից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն օժտված է նաև վարսերին տոնուս հաղորդելու հատկությամբ:
Եղեսպակի օգնությամբ կարելի է խուսափել ճերմակ վարսերի առաջացումից: Հարկավոր է ջրին ավելացնել մի փոքր խնձորի քացախ ու եղեսպակի տերևներ, այնուհետև եռացնել այն, ստացված թուրմը սառեցնել և 7 օրվա ընթացքում մի քանի անգամ քսել վարսերին: